ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«Կանաչ տարածքների նկատմամբ վերաբերմունքի փոփոխություն ակնկալելու համար միայն խոսքերը բավարար չեն». Բ. Պիպոյան
04:10, 20.07.2019 | mamul.am
2814 | 0

«Իրազեկ և պաշտպանված սպառող» հ/կ նախագահ Բաբկեն Պիպոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Պետության վերաբուրմունքը և պատական պաշտոնյայի բերանից հնչող բառերը` էականորեն տարբեր են: Պարզապես բառերը չեն կարող ազդեցություն ունենալ:
Կանաչ տարածքների նկատմամբ վերաբերմունքի փոփոխություն ակնկալելու համար միայն խոսքերը բավարար չեն:
Քաղաքացին պետք է տեսնի, թե Պետությունը, որքան է կարևորում կանաչն ու բնությունը:
Երբ քաղաքացին տեսներ, որ օրեցոր շատանում են նոր կանաչ տարածքները, ամեն կտրած ծառի համար մասնավորին պարտադրում են տնկել և խնամել երեքը, մշակվել է կանաչ տարածքների և ոռոգման համակարգի վերականգնման ռազմավարություն, իսկ գործողությունների ժամանակացույցից առաջ են ընկել` նախքան անտառ հատելու մասին մտածելն ու պահանջելը շատ ավելի երկար կմտածեր:
Իսկ, երբ քաղաքացին տեսնում է, որ օրենքներ և խոսքեր կան, բայց կանաչ Սևանն անքնություն չի առաջացնում, մտածում է, որ հնարավոր է «անտառ կտրելն» էլ օրինական դառնա:
Շուն չսիրողը կամ շնից վախեցողը անտեր շանն ու տերով շանը նույն ձև չի հարվածում»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր