ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +11 °C ... +22 °C Վաղը`+20 °C
«Եթե չեն թողնում ծառ հատել, ուրեմն երեխան սոված պետք է մնա՞». Ոսկան Սարգսյան
17:20, 19.07.2019 | mamul.am
5701 | 1

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երիտասարդ, հաշմանդամի տեսք չունեցող գանձաքարցին լրատվամիջոցներին հայտնել է, որ փոքրիկ երեխային քնեցնում է, որ երեխան մի հացահերթ բաց թողնի, հաց չկա։ Հայտնի պատգամավորուհին էլ ասել է, որ այդ խոսքերից ինքը գիշերը չի քնել: Եթե մարդուն չեն թողնում անտառում ծառ հատել, ուրեմն նրա երեխան սոված պետք է մնա՞, ապրելու ուրիշ ձև չկա՞: Երիտասարդը հայտարարել է, որ ինքը մեծ հնարավորությունների այս դարում իր փոքրիկին հարկադրված սոված է պահում։ Այս հայտարարությանը պետք է անհապաղ արձագանքեն Իջևանի սոցիալական մարմինները, ուսումնասիրեն այդ ընտանիքի վիճակը, եթե երեխան սովահար է, ուղարկեն Իջևանի ՍՕՍ մանկական գյուղ։ Եթե հայրն իր փոքրիկին ստիպված սոված է պահում, ինքը բարոյական իրավունք չունի կուշտ ուտելու, ծխախոտ և ոգելից խմիչքներ օգտագործելու։ Ես անձամբ նրա ասածին չեմ հավատում»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր