ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
Սալորը կարգավորում է արյան ճնշումը, նպաստում աղիների աշխատանքի կարգավորմանը
23:10, 21.07.2019 | mamul.am
19252 | 0

Սալորի օգտակար հատկությունների մասին ներկայացել էինք մեր նախորդ հրապարակումներում:

Ըստ մասնագետների՝ սալորը նախևառաջ հարուստ է կալիումով, որն օգնում է կարգավորել արյան ճնշումը, նվազեցնել սրտանոթային հիվանդությունների և կաթվածի վտանգը:

Հակաօքսիդանտների պարունակության բարձր տոկոսով սալորը համարվում է թոքերի քաղցկեղը կանխող միրգ:

Այն նաև օգտակար է աչքերի համար, քանի որ հարուստ է А և այլ վիտամիններով: Իսկ սալորի մեջ առկա զեակսատինը պաշտպանում է ցանցաթաղանթը վնասակար ուլտրամանուշակագույն ճառագայթահարումից:

Եվ, որ ոչ պակաս կարևոր է, սալորը ձերբազատում է աղիների խնդիրներից: Ինչպես թարմ, այնպես էլ չիր դարձած սալորը հարուստ է մանրաթելերով, որոնք ստիպում են աղիներին՝ կանոնավոր աշխատել: Սալորը պաշտպանում է բջիջները ծերացումից, քանի որ այն հակաօքսիդանտների հարուստ աղբյուր է: Դրանք պաշտպանում են մեր բջիջները վնասվածքներից, քայքայվելուց ու ծերությունից՝ կանխելով լուրջ հիվանդությունները:

Միրգը կարելի է օգտագործել ցանկացած տեսքով՝ հում, չորացրած, սառեցված, կարկանդակների մեջ թխված, մուրաբայի մեջ եփված և այլն:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր