Mamul.am
Ամբողջական տարբերակ
USD 475.99, EUR 526.40, RUB 7.25, GBP 581.09
+26 °C, +20 °C ... +34 °C Վաղը`+33 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
«Ունենք բավականին լուրջ և ի նպաստ փոփոխություններ». Գևորգ Դավթյան
01:05, 21.07.2019

Փաստաբան Գևորգ Դավթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ուղղակի անհնար է անտարբեր լինել նրան, որ մինչև այս նոր իրավիճակները մրցակցություն չկար, կամ կողմ էին, կամ` դեմ, և միայն ի շահ իշխանության ներկայացուցիչների կամարտահայտության, իսկ հիմա կա այդ մրցունակությունը. կարծիքների բախում, ազատ խոսք, իշխանության ներսում ազատ գործունեություն և այլն։ Դա վկայում է նրա մասին, որ ներկա իշխանության ներկայացուցիչների կողմից ցանկացած բնագավառում առկա չէ այն միջամտությունը, որը առկա էր նախկինում, այնպես ինչպես նախկինում օրինակ Սահմանադրական դատարանն առանց երկրի ղեկավարի դրական վերաբերմունքի սովորական գործի համար չէր դիմի Վենետիկի հանձնաժողով կամ ՄԻԵԴ, ԲԴԽ անդաների միջև տարակարծություն չէր լինի, բախումների ժամանակ ավելի շատ ոստիկաններ չէին վիրավորվի և այլն։ Ասածս այն է, որ եթե համեմատում ենք նախկինը, ապա միանշանակ է, որ ունենք բավականին լուրջ և ի նպաստ փոփոխություններ, սակայն դա բնավ չի նշանակում, որ ներկայումս ամեն ինչ իր տեղում է, ինչի համար թիվ մեկ պատասխանատուն պետք է լինենք մենք ինքներս, քանզի մենք պետք է բարձրաձայնենք և պահանջատեր լինենք ցանկացած ապօրինության։ Եվ եթե ներկայիս իշխանության հասցեին հնչեցված բացասական վերաբերմունքը գալիս է նախկին ռեժիմի ժամանակահատվածում «ինչպես ձուկը իրեն ջրում» զգացողներից, ապա միանշանակ է, որ այն վստահելի չէ»։

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր