Mamul.am
Ամբողջական տարբերակ
USD 476.13, EUR 525.98, RUB 7.47, GBP 596.40
+21 °C, +8 °C ... +23 °C Վաղը`+26 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
«50 կրճատված աշխատակիցները երկուշաբթիից աշխատանքի հրավերի զանգեր կստանան». Արեն Մկրտչյան
23:05, 20.07.2019

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը ֆեսբուքյան իր էջում գրել է. «Ալավերդու պղնձաձուլարանից կրճատված ավելի քան 200 աշխատակիցներից 50-ի աշխատատեղի խնդրի լուծման մասին տեղեկացրել էի ավելի վաղ։

Հարգելի քաղաքացիներ, «Թեղուտ» ՓԲԸ-ի տնօրինությունից տեղեկացա, որ նախնական ընտրությունը կատարվել է, վերոգրյալ 50 կրճատված աշխատակիցները երկուշաբթի օրվանից աշխատանքի հրավերի զանգեր կստանան։ Տվյալներն ու հեռախոսահամարներն ինձ մոտ կան։ Ես պարբերաբար կապ կպահպանեմ ձեզ հետ։

Գործազուրկ մնացած մյուս քաղաքացիների աշխատանքի հարցով ակտիվ աշխատում ենք»:

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր