ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +12 °C ... +21 °C Վաղը`+23 °C
«Նախկինում ցնցոտիների մեջ վխտողները հիմա արդեն պարգևատրում ու ինքնապարգևատրվում են». Գևորգ Պետրոսյան
15:20, 22.07.2019 | mamul.am
8585 | 0

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «10.000 ուսուցիչ կրճատվում են...
Բա սրանից էլ լավ ապացո՞ւյց, որ երկիրը դատարկվում է:
Հիմա ինչ վիճակագրական նկարչություն էլ բերեն, պարզ է չէ՞, որ իրականությունն այլ է: Երկիրը դատարկվում է թե ֆիզիկապես, և թե բարոյապես:
Նախկինում ցնցոտիների մեջ վխտողները հիմա արդեն պարգևատրվում ու ինքնապարգևատրվում են, շրջում են հպարտ ու անհոգ, և օձի սառնասրտությամբ հայտարարում են, որ 10.000 ուսուցիչ մեր երկրում ավելորդ է...
Փոխարենն անզուսպ, անթաքույց ու անպատիժ գործելու հնարավորություն են ստանում անգրագետները և, իհարկե՝ նորին գերազանցության տրանսգենդերներն ու տրանսֆիստիտները...
Էսօր ու՞մ է հետաքրքրում. մի 10.000 ուսուցիչ ավել, պակաս...
Կարևորը՝ մի քանիսն իրենց լավ զգան, շրջեն, թռչեն ու թռչկոտեն...
Երկիր ենք կորցնում, Հայեր...»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր