ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+30 °C, +16 °C ... +30 °C Վաղը`+27 °C
Արարատ գյուղում մասամբ այրվել են մեքենաներ և 50 քմ խոտածածկույթ
23:15, 22.07.2019 | mamul.am
3634 | 0

Հուլիսի 22-ին, ժամը 16:45-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Արարատ գյուղի «Հայփոստ» ՓԲԸ-ի մոտակայքում այրվում են անվադողեր:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Գրիբոյեդով փողոցի թիվ 123 շենքի մոտակայքում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:53-ին, մարվել` 17:06-ին: Այրվել է կայանված «GAZ 66» մակնիշի ավտոմեքենայի առջևի անվադողը, «Kombayn 303» մակնիշի կոմբայնի աջակողմյան առջևի ու հետևի անվադողերը` մասնակի և մոտ 50 քմ խոտածածկույթ:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր