ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+29 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+28 °C
«Այս կրիմինալ պատմության մեջ 100 տոկոս փաստ է, որ խողովակները հանել, ծախել են». Ստյոպա Սաֆարյան
10:30, 23.07.2019 | mamul.am
7773 | 0

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այս կրիմինալ պատմության մեջ 100 տոկոս փաստ է, որ խողովակները հանել ծախել են։ Մեր ողջ տարածաշրջանը դա կհաստատի մեծից փոքր։ 100 տոկոս տարօրինակ է, որ թուրքերը թողել են դա անել ու կրակ չեն բացել...

Խողովակներն այնպիսի տարածքով են անցնում, որ 100 տոկոս ադրբեջանական զինուժի ու դիրքերի ուղիղ նշանառության տակ են։ Այդ տարիներին թե՛ հախուռն կրակոցներն էին սովորական, թե՛ դիվերսիայի ու պատանդառության փորձերը...

Չկրակելու համար 100 տոկոս պետք էր երկու կողմերի ղեկավարության՝ ՊՆ մակարդակով պայմանավորվածություն լիներ, որ չկրակեին չեզոք գոտում կամ սահմանի երկու կողմում աշխատող ծանր տեխնիկայի վրա։ Ըստ որում՝ 100 տոկոս փաստ է նաև, որ այդ հսկայական խողովակները հանվել են երկու կողմից էլ ու վաճառվել...

Ականազերծման մասին չասեմ... Իսկ թե այս ամենի գլխին կոնկրետ ովքեր են կանգնած եղել, այ դա չգիտեմ ու շատ կցանկանամ, որ քննություն գնա...

Հանուն արդարության, այս անունը նոր եմ լսում... Բայց նկատելի է, որ տեղեկությունը քաջատեղյակ մեկից է...»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր