Իսպանիայի խորհրդարանը կրկին չի հաստատել Սոցիալիստների առաջնորդ Պեդրո Սանչեսի թեկնածությունը վարչապետի պաշտոնում: Եթե կառավարությունը մինչև սեպտեմբերի 23-ը չձևավորի նոր խորհրդարան, ապա կրկին ընտրություններ կանցկացվեն, ինչը կլինի չորրորդը՝ չորս տարվա ընթացքում: Սակայն Սանչեսը դեռևս հնարավորություն ունի շտկելու իրավիճակը: Սանչեսի թեկնածության հաստատման համար խորհրդարանը քվեարկել է երկու անգամ` հուլիսի 23-ին, նա պետք է հավաքեր ձայների մեծամասնությունը` 350 ձայնից առնվազն 176-ը, սակայն չհաղթահարեց: Հուլիսի 25-ին տեղի ունեցավ երկրորդ քվեարկությունը: Սանչեսի օգտին քվեարկեց 124 պատգամավոր։ |