ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+28 °C
3 պատճառ՝ ինչու ժամանակակից շատ զույգերի հարաբերություններ դատապարտված են կործանման
01:50, 31.07.2019 | mamul.am
15544 | 0

Կան զույգեր, որոնք շարունակում են միասին մնալ՝ չնայած նրանց հարաբերությունները դատապարտված են կործանման: Հնարավոր է՝ նրանք վախենում են միայնությունից, բաժանման վախից, գոյություն ունեցող պլանների խախտումից: Բայց չէ որ հոգու խորքում դուք գիտեք, որ նա ձեր ճակատագիրը չէ և երջանիկ լինելու համար ուրիշ մեկն է պետք, գրում է Higher Perspective-ը:

Աղբյուրը խորհուրդ է տալիս չանտեսել այս 3 նշանները, որոնք մատնանշում են, որ ավելի լավ է բաժանվել հիմա, քան հետո՝ ավելի մեծ ցավ պատճառելով միմյանց:

1. Դուք չեք կարող միմյանց հանդեպ անկեղծ ու բաց լինել

Հարաբերությունների հասուն փուլում զուգընկերները կարող են միմյանց հետ անկեղծ լինել, չէ որ նրանք իսկապես շատ մտերիմ են: Խնդիրներն սկսվում են, երբ զուգընկերներից մեկն սկսում է թաքցնել իր զգացմունքները կամ էլ զգում է, որ չի կարող անկեղծ լինել սիրելիի կողքին:
Դուք նկատում եք, որ ձեր ընտրյալը բավականաչափ բաց ու անկեղծ չէ՞. Դա վկայում է այն մասին, որ ձեր հարաբերություններն ամուր հողի վրա չեն կառուցվում և դրանք երջանիկ լինելու հնարավորություն չունեն:

2. Ձեր զուգընկերը միայն վերցնում է՝ ոչինչ չտալով
Երկու զուգընկերն էլ պետք է հաշվի նստեն միմյանց կարծիքների հետ: Ինչքա՞ն հաճախ է ձեզնից մեկը զիջումների գնում վիճաբանության ընթացքում: Ո՞վ է առաջին քայլն անում հաշտության համար ու ներողություն խնդրում: Ռոմանտիկան և բոլոր զգացմունքներն արագ մարում են, եթե դիմացինը միայն վերցնում է՝ փոխարենը ոչինչ չտալով: Եթե դուք մշտապես անտեսում եք ձեր կարիքներն ու ցանկությունները կոնֆլիկտները հարթելու համար, դա վատ է: Շատ շուտով դուք կհոգնեք դրանից, այդպիսի հարաբերություններն արագ են կործանվում:

3. Դուք չեք հասկանում զուգընկերոջ զգացմունքները
Ձեր ընկերուհին վիճել է լավագույն ընկերուհու հետ, դուք չեք կարողանում հասկանալ՝ ինչու է նա այդքան հուզվա՞ծ: Դուք նախընտրում եք ուղղակի ուշադրություն չդարձնել նրա զգացմուքնների վրա՞: Զուգընկերոջը վշտակցելու ու հասկանալու անկարողությունը ևս մեկ նշան է, որ ձեր հարաբերությունները երկար չեն դիմանա:

Երբ զուգընկերների միջև հարաբերություններն իսկապես ամուր են, նրանք կարող են հասկանալ միմյանց հույզերն ու տառապանքները: Հույզերը կիսելու ունակությունը վկայում է այն մասին, որ զուգընկերներն իրար հետ մտերիմ են, եթե դա այդպես չէ, ուրեմն իմաստ չունի շարունակել կործանման դատապարտված հարաբերությունները:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր