ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+29 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+28 °C
Նոր մանրամասներ՝ Շումախերի առողջական վիճակից
13:30, 31.07.2019 | mamul.am
9333 | 0

«Ֆերարի»-ի նախկին սպորտային տնօրեն, Միջազգային ավտոմոբիլային ֆեդերացիայի ներկայիս նախագահ Ժան Թոդտը խոսել է Ֆորմուլա 1-ի յոթակի չեմպիոն Միխայիլ Շումախերի առողջական վիճակի մասին։ Թոդտի խոսքով՝ Շումախերն իրեն ավելի լավ է զգում։

«Ես միշտ շատ զգույշ եմ նման հայտարարությունների հարցում, բայց այո՛, դա ճիշտ է։ Ես Շումախերի հետ Շվեյցարիայի իր տանն ավտոարշավ եմ դիտել։ Միխայելն ապահով ձեռքերում է, նրա մասին շատ լավ են հոգ տանում։ Նա չի հանձնվում և շարունակում է պայքարել»,- նշել է Թոդտը։

Հիշեցնենք, որ 2013-ի դեկտեմբերին Շումախերը լուրջ վնասվածք է ստացել ֆրանսիական Մերիբելում։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր