Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուն կատակել է, որ օրեցօր ավելի շատ է սիրահարվում իր ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփին։ Այս մասին գրում է Washington Post-ը։ Նախօրեին Թրամփը հայտարարել է, որ չի տեսնում Բրազիլիայի նախագահի որդու՝ ԱՄՆ-ում Բրազիլիայի դեսպանի հնարավոր նշանակումը որպես խոչընդոտ։ Ավելի վաղ Բոլսոնարուն հայտարարել էր, որ քննարկում է իր որդուն՝ Էդուարդուին, Միացյալ Նահանգներում դեսպան նշանակելու հնարավորությունը: Ըստ Globo-ի՝ Բրազիլիայի նախագահը նշել է, որ Վաշինգտոնում դեսպան նշանակվելը կախված է միայն իր որդու ցանկությունից։ |