ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +17 °C ... +29 °C Վաղը`+28 °C
Երևան-Սևան ճանապարհին տեղի ունեցած պայթյունի գործով ձերբակալվածները նախկինում սպանություն կատարած անձինք են
11:25, 03.08.2019 | mamul.am
16331 | 0

Երևան-Սևան ավտոճանապարհին՝ «Արծվի» արձանի մոտակայքում օգոստոսի 2-ին տեղի ունեցած պայթյունի դեպքով 3 անձ է ձերբակալվել: Նրանք նախկինում սպանություն կատարած անձինք են: Այդ մասին MAMUL.am-ին ասաց ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ մամուլի խոսնակ Նաիրա Հարությունյանը՝ հավելելով, որ նրանց դեռ մեղադրանք չի առաջադրվել:

Հիշեցնենք՝ պայթյունի հետևանքով վնասվել էին նշված վայրում կայանված Range Rover, Nissan մակինիշի ավտոմեքենաները, որոցից առաջինը պատկանում է Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գործարար, «Շշի Մելո» մականվամբ Մելիք Մանուկյանին:

ՀՀ քննչական կոմիտեն դեպքի առթիվ գործ էր հարուցել՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով (Սպանության փորձ՝ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով) և 235-րդ հոդված 1-ին մասով (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը): ՔԿ-ն նշել էր, որ «Շշի Մելոյի» դեմ ենթադրյալ մահափորձ կատարողը նախապես պայթուցիկ նյութ էր տեղադրել կամրջի տակ:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր