ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +11 °C ... +29 °C Վաղը`+28 °C
Մյուլլերի «ռուսական միջամտության» հետաքննությունն արժեցել է 32 միլիոն դոլար
16:10, 03.08.2019 | mamul.am
6913 | 0

ԱՄՆ նախկին հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերի քննությունը՝ Ռուսաստանի մասնակցությունը 2016 թվականի ամերիկյան ընտրություններին, ամերիկացի հարկ վճարողների համար արժեցել է 31,6 միլիոն դոլար, ասվում է գերատեսչության զեկույցում:
Երկու տարվա աշխատանքի արդյունքում (2017-ի մայիսից մինչև 2019-ի մայիս), աշխատակիցներին վճարվել է 9,7 միլիոն դոլար աշխատավարձ և նպաստ, բացի այդ, ևս 3,1 միլիոն դոլար է ծախսվել սենյակների վարձակալության, կապի և կոմունալ ծառայությունների համար: Աշխատակազմի ճամփորդական ծախսերը կազմել են 1,6 միլիոն դոլար, նրանք նաև 902 հազար դոլար են ծախսել պայմանագրային ծառայությունների վրա, որոնք հիմնականում ներառում են տեղեկատվության փոխանցումը տեխնիկական միջոցներով:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր