ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +7 °C ... +19 °C Վաղը`+21 °C
ԱՄՆ-ում քաղաքական գործիչներին ռումբեր ուղարկող տղամարդը 20 տարվա ազատազրկման է դատապարտվել
01:10, 07.08.2019 | mamul.am
6648 | 0

Նյու Յորքի դատարանը 20 տարվա ազատազրկման է դատապարտել Սիզար Սեյոքին՝ ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության անդամներին և նախագահ Դոնալդ Թրամփի ընդդիմախոսներին, դերասան Ռոբերտ դե Նիրոյին, Ջորջ Սորոսին, ԱՄՆ նախկին նախագահներ Բիլ Քլինթոնին և Բարաք Օբամային, Ջո Բայդենին 16 ինքնաշեն ռումբ ուղարկելու համար: Այդ մասին հայտնում է CNBC-ն: Նշվում է, որ դատաքննության ընթացքում Ֆլորիդա նահանգի 56-ամյա բնակիչն ամբողջությամբ ընդունել է իր մեղքը, մինչդեռ պնդում է, որ չի ցանկացել որևէ մեկին վնասել:
Դատավորը իր խոսքում նշել է, որ չնայած պայթուցիկներից ոչ մեկը չի գործել, ամբաստանյալի գործողություններն ուղղված են եղել քաղաքական գործիչներին վախեցնելուն:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր