ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +8 °C ... +18 °C Վաղը`+19 °C
Հզոր պայթյուն՝ Քաբուլի արևմտյան հատվածում
11:00, 07.08.2019 | mamul.am
7238 | 1

Աֆղանստանի մայրաքաղաքում հզոր պայթյուն է որոտացել, ինչպես նաև հնչել են կրակոցներ, հայտնում է Tolo News-ը՝ վկայակոչելով ականատեսներին:

Դեպքը տեղի է ունեցել այսօր առավոտյան Քաբուլի արևմտյան հատվածում: Կայքի Twitter- ում տեղադրված կադրերում երևում է, թե ինչպես շենքից վեր է բարձրանում ծխի սյունը: Նախնական տվյալներով՝ պայթյունի նպատակը եղել է տեղակայված ոստիկանության բաժինը:
Պայթյունը հաստատել է նաև Աֆղանստանի ՆԳՆ ներկայացուցիչ Նասրաթ Ռահիմին:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր