ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+29 °C
«Այստեղ եմ՝ ակումբին բարձունքին վերադարձնելու համար»․ Լուկակու
01:00, 09.08.2019 | mamul.am
8885 | 0

Բելգիայի ազգային հավաքականի հարձակվող Ռոմելու Լուկակուն այսօր պաշտոնապես «Մանչեսթր Յունայթեդ»-ից տեղափոխվեց «Ինտեր»։ Ֆուտբոլիստի հետ պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվականի հունիսի 30-ը։

««Ինտեր»-ը միակ ակումբն է, որտեղ ցանկանում էի տեղափոխվել։ Ես այստեղ եմ՝ ակումբին բարձունքին վերադարձնելու համար։ Շատ շնորհակալ եմ բոլորին, ով կապ ունի «Մանչեսթր Յունայթեդ»-ի հետ՝ ղեկավարությունից մինչև մենեջերներ և անձնակազմ, խաղացողներ և երկրպագուներ։ Հաջողություն բոլորիդ»,- նշել է Լուկակուն։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր