ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +13 °C ... +22 °C Վաղը`+20 °C
«Առաջին կարևոր քայլը կատարվել է». Արթուր Սաքունց
14:05, 09.08.2019 | mamul.am
4298 | 0

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը սոցկայքի իր էջում գրել է. «2008թ. Մարտի 1-ի պետական ահաբեկչությունից տուժածների՝ սպանվածների հարազատներին, ծանր մարմնական վնասվածքներ ստացածների աջակցության մասին որոշումը հանդիսանում է պետության կողմից իր քաղաքացիների իրավունքների խախտումների համար նկատմամբ պատասխանատվություն կրելու փաստ: Իհարկե, նախոդ ժամանակահատվածում մարդու իրավունքների կոպիտ խախտումներից տուժածների թիվն անհամեմատ մեծ է՝ քաղբանտարկյալներ, խոշտանգումներից տուժածներ, զինված ուժերում սպանվածներ, որոնց փաստերով քննություն կամ չի իրականացվել կամ էլ կասեցվել են մեղավորներին չհայտնաբերելու կամ այլ պատճառներով, կամ էլ կարճվել են` իբր թե հանցակազմի բացակայության հիմքով: Եվ այս քաղաքացիներն էլ պետք է ճանաչվեն պետության կողմից որպես իշխանությունների ապօրինություններից տուժածներ: Բայց առաջին կարևոր քայլը կատարվել է»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր