ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+30 °C, +16 °C ... +30 °C Վաղը`+29 °C
Հնդկաստանում 147 մարդ է զոհվել ջրհեղեղի հետևանքով
20:35, 11.08.2019 | mamul.am
6886 | 0

Հնդկաստանի հարավային և արևմտյան շրջաններում մուսոնային անձրևներով պայմանավորված ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասնում է 147-ի, գրում է Reuters-ը: 400 հազար մարդ ապաստան է գտել օգնության ճամբարներում:

Առավել շատ տուժել են հարավային Կերալա, Մահարաշտրա և Կարնատակա նահանգները:

Կանխատեսումների համաձայն՝ առաջիկա օրերին անձրևները շարունակվելու են:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր