ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
Կպարզեցվի քաղաքական հայացքների համար հետապնդվող ռուսաստանցիներին ուկրաինական անձնագիր տրամադրելու կարգը
17:35, 13.08.2019 | mamul.am
3732 | 0

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կառավարությանը հանձնարարել է պարզեցնել ուկրաինական քաղաքացիության ձեռքբերումը քաղաքական հայացքների համար հետապնդվող ռուսաստանցիների համար: Հրամանագիրը հրապարակվել է պետության ղեկավարի կայքում: Պարզեցված կարգը կկիրառվի նաև այն օտարերկրացիների և քաղաքացիություն չունեցող անձանց համար, ովքեր մասնակցել են Ուկրաինայի ազգային անվտանգության ապահովմանը:

Քաղաքացիություն ստանալու համար դիմումատուները պետք է ներկայացնեն ՌԴ քաղաքացիությունից հրաժարվելու մասին իրենց դիմումը: Նրանք նաև ստիպված կլինեն ներկայացնել քաղաքական հետապնդման փաստը: Զելենսկին կարգադրել է կառավարությանն օպտիմիզացնել Ռուսաստանի քաղաքացիների համար փախստականի կարգավիճակի տրամադրման գործընթացը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր