ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«Ինչո՞ւ է վարչապետ Փաշինյանը հիմա իմանում այդ մասին». Ոսկան Սարգսյան
10:35, 14.08.2019 | mamul.am
5349 | 0

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ինչո՞ւ է վարչապետ Փաշինյանը հիմա` իր իշխանության գալուց մեկ տարի 4 ամիս անց, իմանում Երևանի աղբահանության խնդրի, «Սանիթեք»-ի կողմից պայմանագրային պարտավորությունենրը չկատարելու մասին, ենթադրելով, թե ով կարող է կանգնած լինել լիբանանյան այդ ընկերության թիկունքում։ Հարցնեիք Կամո Արեյանին, նա վաղնջենական ժամանակներից Երևանի քաղաքապետի տեղակալ է, գիտի՝ ով ով է։ Հայկ Մարությանը որքան լավ հումորիստ-դերասան է, նույնքան՝ վատ տնտեսվար։ Վնասի կեսից կարելի է ետ կանգնել, նրան փոխարինել քաղաքային տնտեսությունից գլուխ հանող անձով։ Անկարգ իրավիճակի համար որքան էլ Կարգին Հայկոն արդարանա, Երևանի աղբակոլոլ փողոցները նրա ելույթից ավելի տպավորիչ են»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր