«Ալաշկերտ»-ի սերբ պաշտպան Դանիել Ստոյկովիչը լքեց հայկական ակումբը և կարիերան կշարունակի բելառուսական «Նեմանում»: «Հպարտ եմ, որ «Ալաշկերտ»-ի մի մասն եմ կազմել նախորդ տարիներին: «Մեկ անգամ դեղին` ընդմիշտ դեղին»: Ամենալավն ու բարին եմ ցանկանում իմ ակումբին: Հուսով եմ, որ այս տարի թիմը կրկին կնվաճի չեմպիոնի կոչումը, իսկ հաջորդ ամռանը հաջողությամբ հանդես կգա Եվրոպայում»,- նշել է սերբ ֆուտբոլիստը՝ հրաժեշտի խոսքում: |