ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+29 °C
Պետդուման պատասխանել է Բոլթոնի մեղադրանքներին
15:25, 15.08.2019 | mamul.am
3838 | 0

ՌԴ Պետդումայի պաշտպանության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Ալեքսանդր Շերինը պահանջել է, որպեսզի Միացյալ Նահանգները մատնանշեն այն հրթիռները, դրանց արտադրական տեխնոլոգիաները, որոնք ներկայացվել են որպես գողացված։
Ավելի վաղ, ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջոն Բոլթոնը մեղադրել էր Մոսկվային՝ հրթիռի տեխնոլոգիան գողանալու մեջ:
Ըստ Շերինի՝ նման մեղադրանքները ճիշտ չեն և անընդունելի են, բայց Միացյալ Նահանգների համար միջազգային հարաբերություններում էթիկայի բացակայությունը սովորական բան է:
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ին վաղուց հաջողվել է գողանալ այլ երկրների տեխնոլոգիաները:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր