ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
ԱՄՆ պատժամիջոցներն ավելացրել են ռուսական նավթային ընկերությունների եկամուտները․ Bloomberg
16:10, 16.08.2019 | mamul.am
7629 | 0

Իրանի և Վենեսուելայի դեմ ԱՄՆ-ի կողմից կիրառված պատժամիջոցներն անխուսափելիորեն հանգեցրին ռուսական ընկերությունների կողմից արտահանվող հում նավթի պահանջարկի ավելացմանը։ Այս մասին գրում է Bloomberg-ը:

Գործակալության տվյալներով՝ ռուսական նավթային ընկերությունները գրանցեցին առնվազն 905 միլիոն դոլար լրացուցիչ եկամուտ՝ 2018 թ․-ի նոյեմբերից մինչև 2019 թ․-ի հուլիս ընկած ժամանակահատվածում:
Հաշվարկը հիմնված է Urals թանկարժեք ռուսական նավթի վաճառքի ցուցանիշները համեմատած Brent տեսակի հետ։
Ըստ զեկույցի՝ ԱՄՆ պատժամիջոցները մեծացրել են ռուսական նավթի նկատմամբ պահանջարկը՝ հաշվի առնելով OPEC երկրների և նրանց գործընկերների կողմից արտահանման ծավալների կրճատմանը:
Արդյունքում, Urals ապրանքանիշի նավթը սկսեց պարբերաբար վաճառվել պրեմիում դասի Brent-ի փոխարեն: Ընդունված էր, որ Urals-ը վաճառվում էր Brent-ի նկատմամբ զեղչով, սակայն այդ զեղչը սկսեց նվազել անցյալ տարվա նոյեմբերին, երբ Միացյալ Նահանգները սահմանափակեցին իրանական նավթի գլոբալ վաճառքը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր