Դիվանագետ Արա Պապյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այս երկու օրը հետևում էի Ամուլսարի քննարկումներին: Հարցի մասնագետ չեմ: Հասկացա հետևյալը: Մեր ընտրությունը հետևյալ երկուսի միջև է. 1. Մեր ժառանգներին ՀԱՍՏԱՏԱՊԵՍ թողնում ենք մի մեծ խնդիր, որն ունի հսկայական բնապահպանական, տնտեսական, ֆինանսական, ժողովրդագրական, առողջապահական, հոգեբանական և բարոյական վնասներ: 2. Մեր ժառանգներին ՀԱՎԱՆԱԲԱՐ թողնում ենք որոշակի հատուցումներ վճարելու պարտականություն: Քանի որ ընտրությունը պիտի կատարվի հաստատապեսի և հավանաբարի միջև՝ տրամաբանորեն նախընտրելի է երկրորդ տարբերակը»: |