Mamul.am
Ամբողջական տարբերակ
USD 476.10, EUR 524.47, RUB 7.42, GBP 590.36
+18 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+27 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
Նովոսիբիրսկում միկրոավտոբուսի վթարից մահացել է ՀՀ քաղաքացի
12:10, 19.08.2019

Նովոսիբիրսկի շրջանի ԱՆ հայտնել է միկրոավտոբուսի մասնակցությամբ ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով զոհերի թիվը։ Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում կատարելով ՌԴ ԱՆ մամուլի ծառայությանը։

Կիրակի երեկոյան Նովոսիբիրսկի մարզի Կարասուկ թաղամասում գտնվող «Նովոսիբիրսկ-Կոչի-Պավլոդար» ավտոճանապարհին միկրոավտոբուսը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել փոսը: Ըստ նախնական վարկածի՝ վարորդը կորցրել է մեքենայի կառավարումը: Վթարի հետևանքով վնասվածքներ են ստացել ութ մարդ, ՀՀ քաղաքացին մահացել է։ Ավելի վաղ հայտնի էր դարձել ինը վիրավորի մասին։
«Երեք վիրավոր գտնվում է ինտենսիվ թերապիայի բաժանմունքում, բժիշկները նրանց վիճակը գնահատում են ծանր, ևս հինգը գտնվում են շրջանի հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում: Նրանք ունեն տարբեր վնասվածքներ, սակայն նրանց կյանքին վտանգ չի սպառնում»,- հայտնում է գործակալությունը:
Վիրավորների թվում կան նաև Ղրղզստանի և Ուզբեկստանի քաղաքացիներ:

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր