ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +13 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«Այս տարի 30-40 տոկոսով պայուսակները թեթևանալու են». նախարար
13:00, 20.08.2019 | mamul.am
3003 | 0

«Մենք թեթևացրել ենք պայուսակները: Այս տարի տպագրվող պայուսակները բոլորը կիսվել են՝ առաջին և երկրորդ կիսամյակի համար»,- այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ աշխատանքային հանդիպման ժամանակ ասաց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի՝ հավելելով, որ նոր դասագրքեր, այս տարի, չենք ունենալու:

«Մոտավորապես 30-40 տոկոսով պայուսակների քաշի թեթևացում է տեղի ունեցել, ինչը գրքերի գնի վրա չի ազդելու»,- շարունակեց նախարարը:

Վարչապետի հարցին, թե երբ են պլանավորում համակարգչային տարբերակով ուսուցում անցկացնել, Արայիկ Հարությունյանը տեղեկացրեց, որ այսօրվա դրությամբ դասագրքերի մեծամասնությունը համարյա թե էլեկտրոնային ձևաչափով կա և տեղադրված է համապատասխան կայքում: «Բոլոր աշակերտները կարող են օգտվել: Բացի այդ, մենք հիմա ցուցանակներ ենք փակցնում յուրաքանչյուր առարկայական դասարանների մոտ ՔյուԱռ կոդով և աշակերտը դասարան մտնելիս՝ կարող է իր հեռախոսի մեջ անմիջապես ունենալ այդ դասագիրքը: Նշեմ, որ դրանց ֆորմատն այնպիսին է, որ թղթային տարբերակի տպավորություն է թողնում»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր