Mamul.am
Ամբողջական տարբերակ
USD 476.10, EUR 524.47, RUB 7.42, GBP 590.36
+24 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+29 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
Բնակարան՝ Ազատիչի համար. առանձնատունը կառուցվում է ԱԱԾ ընդունելությունների տան հարևանությամբ. «Ժամանակ»
09:30, 22.08.2019

«Ժամանակ»-ը գրում է. «ԱԱԾ ընդունելությունների տան հարևանությամբ կառուցվող առանձնատունը ձևակերպված է ռուսաստանաբնակ գործարար «Էմ Բի Կապիտալ» ընկերության սեփականատեր Կամո Ավագումյանի անունով: Սակայն հայտնի է, որ այդտեղ կառուցվող առանձնատանը ապրելու է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:

Հետաքրքիրն այն է, որ Սարգսյանը սկզբնապես հավակնում էր ԱԱԾ ընդունելությունների տանը, սակայն մերժում ստանալով նոր կառավարությունից՝ որոշեց, որ պետք է ապրի հենց այդ տարածքում:

Դեռևս 2003թ. քաղաքապետ Երվանդ Զախարյանի կայացրած որոշմամբ այդ տարածքում արգելվել էր կապիտալ շինարարությունը, նկատի ունենալով նաև տարածքում սողանքների մեծ հավանականությունը»:

Մանրամասները թերթի համարում:

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր