ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +16 °C ... +27 °C Վաղը`+27 °C
Տավուշում զինծառայողներ տեղափոխող ավտոմեքենան կողաշրջվել է. կան վիրավորներ
09:50, 23.08.2019 | mamul.am
4811 | 1

Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 03:30-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում Բաղանիս գյուղի մոտ տեղակայված ՀՀ ՊՆ զորամասի հարևանությամբ ГАЗ 66 մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով ավտոմեքենայում գտնվող 25-ամյա Խ. Գ-ն, 26-ամյա Ծ. Ա-ն, 26-ամյա Ս. Հ-ն, 27-ամյա Ա. Պ-ն, 29-ամյա Ֆ. Ս-ն, 25-ամյա Ֆ. Պ-ն, 29-ամյա Ա. Հ-ն, 25-ամյա Ա. Ե-ն, 25-ամյա Վ. Հ-ն, 27-ամյա Է. Հ-ն և 32-ամյա Հ. Շ-ն թեթև մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Նոյեմբերյանի բժշկական կենտրոն:

Դեպքին անդրադարձել է Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը: Վերջինը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Տավուշի մարզում տեղի ունեցած ավտովթարի կապակցությամբ ներկայացնեմ, որ որևէ զինծառայող որևէ լուրջ վնասվածք չի ստացել: Շամշյանին էլ Բաքվից շնորհակալություն կհայտնեն. վթարի մանրամասների, զինծառայողների անձնական գրեթե ամբողջական տեղեկատվության համար»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր