ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
Շարուրի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է 46-ամյա տղամարդու դի
09:55, 23.08.2019 | mamul.am
2914 | 0

Օգոստոսի 22-ին` ժամը 13:58-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Շարուրի փողոցի թիվ 18 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բացել են բնակարանի դուռը, ներսում՝ հյուրասենյակի հատակին, հայտնաբերել Անդրեյ Ռ-ի (ծնված 1973թ.) դին:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր