ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+28 °C
29 տարի առաջ այս օրը ընդունվեց Հայաստանի Անկախության հռչակագիրը
10:30, 23.08.2019 | mamul.am
5864 | 0

29 տարի առաջ` 1990-ի օգոստոսի 23-ին, Խորհրդային Հայաստանի 12-րդ գումարման Գերագույն խորհուրդն ընդունեց Հայաստանի Անկախության մասին հռչակագիրը, որով Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունը վերանվանվեց Հայաստանի Հանրապետություն. հռչակվեց անկախ պետականության հաստատման գործընթացի սկիզբը։ «Հայոց պետականությունը, որը հռչակված է պատմական Հայաստանի այս տարածքում, բացարձակ արժեք է: Բացարձակ արժեք է ոչ միայն Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիների, այլ նաև՝ աշխարհի բոլոր հայերի համար: Մեզնից յուրաքանչյուրի մեջ հայի ինքնության գիտակցման հետ մեկտեղ, նաև պետականության մասնիկը կա... Պետության բացակայության ժամանակ պետականությունը գոյություն է ունեցել ազատության մեր որոնումների, հավատքի, եկեղեցու, պայքարի և հաճախ ընդվզումների ձևով: Մենք երբեք չենք հրաժարվել այդ գաղափարից՝ իրավամբ համարելով, որ այն մեր արժեհամակարգի անբաժանելի մասն է»,- ՀՀ նախագահի աշխատակազմը տարածել է Արմեն Սարգսյանի ուղերձը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր