ԱՄՆ-ում շարունակվում է «Grand Chess Tour»-ի ԱՄՆ-ի փուլի՝ Սենթ Լուիսում ընթացող «Sinquefield Cup»-ը, որին Հայաստանը ներկայացնում է մեր հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը: Մրցաշարի 6-րդ տուրում Լևոնը սևերով ոչ-ոքի խաղաց Ռուսաստանի ներկայացուցիչ Սերգեյ Կարյակինի հետ։ Պարտիան ավարտվեց 38-րդ քայլին։ |