ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+28 °C
«Հենց մեր սերնդին է բաժին հասնելու կենսամիջավայրի դրամատիկ ու աննախադեպ փոփոխությունների հատուցման բեռը». Կարեն Անտաշյան
06:30, 24.08.2019 | mamul.am
3025 | 1

Բանաստեղծ Կարեն Անտաշյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Աշխարհը վերաձևավորվում է կատաստրոֆիկ արագությամբ, ու ամենավատն այն է, որ կայուն է միայն փոփոխությունների արագացումը, մնացած գործոնները շարունակում են ավելի ու ավելի անորոշ մնալ։ Միայն Սիբիրի ու Ամազոնի այվող անտառների սարսափելի, հայկական ուղեղում չտեղավորվող չափերը պատկերացնելու փորձը հերիք է հասկանալու համար, որ հենց մեր սերնդին է բաժին հասնելու կենսամիջավայրի դրամատիկ ու աննախադեպ փոփոխությունների հատուցման բեռը, բեռ, որ կուտակվել է տասնյամյակներ շարունակ բնությունը անխնա մսխելու հաշվին՝ մարդկության սպառողական անկուշտ երախը լցնելու համար։ Շուկան հիմնված է երկու մարդկային թուլությունների՝ անսպառելի ագահության ու ինքնամոռաց մրցակցության վրա։ Երկուսն էլ գործում են միայն մեկ պայմանով, որ բնությունը մարդուն ծառայելու համար ստեղծված ռեսուրսների անսպառ շտեմարան է, որ կարելի է անվերջ տաշել ու խաղալ այս դավադիր խաղը՝ կուտակելով անիմաստ ծառայությունների, իրերի և նրանց ափդեյթների բեռը։ Եվ ահա, մինչ քաղաքակիրթ աշխարհի աչքերը բացվում են անդառնալիության եզրն անցած մարդկային ագահության առաջ, մենք՝ դեռ վաղ խավարամիտ միջնադարը չհաղթահարած պրովինցիալներս, ստանձնում ենք մեր բաժին ավիրումի պարտքը։ Մեր բաժին խաղիկը կրակի հետ, որ պիտի անպայման անենք՝ մեծանալու համար։ Եթե այսպես գնաց, հինգ տարի հետո, դեռ կենդանի անտառը, դեռ մաքուր ջուրը, դեռ կերակրող հողը կարող է ավելի մեծ ռեսուրս ու հարստություն լինեն, քան գանձարաններում կուտակված ահագին ոսկին, ի դեպ ոչ թե մեր, այլ՝ մեր մեծ եղբայրների ապահով գանձարաններում։ Անգամ ներդրումային քաղաքականության իմաստով կենսամիջավայրի ավիրումը ստոր անհեռատեսություն է»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր