ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+28 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«ՔՈ կուսակցության անդամները քաղաքական դիվիդենտներ են հավաքում Ամուլսարի շուրջ ստեղծված իրավիճակից». Գոհար Աբաջյան
16:15, 24.08.2019 | mamul.am
3977 | 0

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի կինը` Գոհար Աբաջյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Իմ ամենասիրելի ընդդիմադիր ՔՈ կուսակցության անդամները քաղաքական դիվիդենտներ են հավաքում Ամուլսարի շուրջ ստեղծված իրավիճակից։ Սա բնական է և ոչ մի վատ բան չեմ տեսնում դրա մեջ, ավելին՝ միայն ուրախ եմ, որ հանքարդյունաբերության խնդիրները նրանց ուշադրության կենտրոնում են։ Բայց։

Իմ ամենասիրելի ընդդիմադիր Գարեգին Միսկարյանը այսօր մի նկար է տարածել, այն է՝ «ԷԼԱՐԴ»-ի հայերեն թարգմանած զեկույցի առաջին էջը, որի հիման վրա Գարեգինը պնդում է, որ զեկույցը արվել է ԲՍԱԳ և ոչ թե՝ ՇՄԱԳ-ի արդյունքները հաշվի առնելով։

Չգիտեմ, պատահամաբար թե գիտակցված այդ նկարը կիսատ է դրված տվյալ ստատուսում և բացակայում է այն հատվածը, որտեղ նշվում է, որ թարգմանության տարընթերցումների դեպքում հիմք է հանդիսանում բնօրինակը, այսինքն՝ անգլերեն տարբերակը։

Երևի կարիք չկա ասելու, որ ամբողջ զեկույցում նշվում է ՇՄԱԳ-ի մասին, որն, ի դեպ, հենց շատ բնապահպանների համար հիմք է տվել կասկածելու եզրակացության մեջ։

Հիմա ուզում եմ հասկանալ՝ որն է իմաստը Գարեգին Միսկարյան ջան այդ ստատուսի, եթե դրանով դուք թուլացնում եք հենց պայքարի բովանդակային կողմը։

Էլ չասեմ նրա մասին, որ մոտ 500 օգտատեր ուրախանում ա այդ «հայտնագործության» վրա, իսկ 200-ն առանց կարդալու զեկույցը՝ տարածում տվյալ ապատեղեկատվությունը։

Հ.Գ․ Միևնույն է, վարպետ Միսկարյանը շարունակում է մնալ իմ ամենասիրելի ընդդիմադիրը։

Հ.Հ.Գ․ այո նման անփույթ թարգմանչական սխալ չպետք է լիներ։

update: Միսկարյանը նշեց որ այդ հատվածը սքրինի վրա չի տեղավորվել»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր