Օգոստոսի 25-ից 31-ը Տոկիոյում տեղի կունենա ձյուդոյի մեծահասակների աշխարհի առաջնությունը: Ստուգատեսին կմասնակցի149 երկրի 860 մարզիկ: Հայաստանն առաջնությանը կներկայացնի Ֆերդինանդ Կարապետյանը։ Նա հանդես կգա 73 կգ քաշային կարգում։ Հիշեցնենք՝ անցած տարի Կարապետյանը բաց է թողել աշխարհի առաջնությունը, քանի որ այն անցկացվել է Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում։ |