ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«Շատերը չեն պատկերացնում՝ ինչից ենք պրծել». Ֆելիքս Ցոլակյանը՝ «Ձյունիկ սառնարանի» շենքում տեղի ունեցած հրդեհի մասին
00:35, 25.08.2019 | mamul.am
8674 | 0

Այսօր «Մալաթիա մոլ»-ում հրդեհաշիջման աշխատանքներին հետևող ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանն անդրադարձել է օրերս տեղի ունեցած «Ձյունիկ սառնարան» ՍՊԸ-ի շենքում հրդեհի դեպքին:

«Սառցակոմբինատում շատ երկար տևեց մինչև մարեցինք հրդեհը՝ մոտ երեք օր: Շատերը չեն պատկերացնում, թե ինչից ենք պրծել: Օրինակ՝ սառցակոմբինատի 3-րդ հարկում դրված էր մոտ 15 տոննա ավտոյի յուղ: Մի տեղ դրված էր կիսլատա, մի տեղ դրված էր մեկ ուրիշ բան: Կար ամիակ այնտեղ, որը մատակարարում է սառնարաններին: Մենք դրա մասին չէինք բարձրաձայնում, որ խուճապ չառաջանար»,-լրագրողների հետ զրույցում մանրամասներ հաղորդեց նախարարը:

Նա նշեց, որ այս պահին չգիտի` արդյոք մոլի տարածքում նմանատիպ հրդեհավտանգ նյութեր կան, թե` ոչ, սակայն չբացառեց դրանց գոյությունը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր