ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +10 °C ... +18 °C Վաղը`+20 °C
ԱՄՆ-ը վերանայում է Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությունը. Politico
13:10, 29.08.2019 | mamul.am
6469 | 0

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանձնարարել է վերանայել Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությունը, հայտնում է Politico-ն։ 2019 թվականին այն պետք է կազմեր 250 միլիոն դոլար:

Պարբերականի տվյալներով` Թրամփը ցանկանում է վերանայել Ուկրաինային ցուցաբերվող ռազմական օգնությունը՝ համոզվելու համար, որ միջոցներն օգտագործվում են հօգուտ ԱՄՆ-ի։
ԱՄՆ առաջնորդը նման որոշում է կայացրել G7-ի գագաթնաժողովից հետո:
Այս հարցով պետք է զբաղվի ազգային անվտանգության գծով Թրամփի թիմը, որի կազմում ընդգրկված են ԱՄՆ պաշտպանության նախարար Մարկ Էսպերը և Միացյալ Նահանգների ազգային անվտանգության հարցերով օգնական Ջոն Բոլթոնը:
Ներկա պահին ֆինանսական միջոցներն արդեն սառեցվել են։

Հիշեցնենք, որ ԱՄՆ Պաշտպանության նախարարության տվյալներով՝ 2014 թվականից Կիևին ցուցաբերվող ռազմական օգնության ծավալը կազմում է 1,1 միլիարդ դոլար:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր