ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+29 °C
ԱՄՆ-ը կիբերհարձակում է իրականացրել Իրանի դեմ․ NYT
14:15, 29.08.2019 | mamul.am
6349 | 0

ԱՄՆ-ը կիբերհարձակում է իրականացրել Իրանի տվյալների բազայի դեմ, հայտնում է The New York Times-ը։

Կիբերհարձակումը տեղի է ունեցել այս տարվա հունիսին՝ ԱՄՆ ԶՈւ կողմից, որը ոչնչացրել է Իրանի համար կարևոր տվյալների բազան:
Ըստ ԱՄՆ պաշտոնյաների կողմից հրապարակման զեկույցի՝ նշված տվյալների բազան պարունակել է հետախուզական տեղեկատվություն:
Ամերիկյան կողմի գործողությունների թիրախում եղել է Իսլամական հեղափոխության պահապանների զորամիավորումը (IRGC)։
The New York Times-ի տեղեկություններով՝ ԱՄՆ զինված ուժերը վնասել են նաև իրանական հաղորդակցման որոշ համակարգեր և համակարգչային ցանցեր՝ չվնասելով իրանական ՀՕՊ և հրթիռային համակարգերը:
Թերթի աղբյուրները կարծում են, որ իրանական կողմը դեռևս չի կարողացել վերականգնել կորցրած տվյալները, ինչպես նաև վերսկսել կապի մի շարք համակարգերի աշխատանքները:
Միևնույն ժամանակ, որոշ ամերիկյան պաշտոնյաներ կարծում են, որ իրանական համակարգերի դեմ կիբերհարձակումը չպետք է իրականացվեր, քանի որ դա կարող էր բացահայտել ԱՄՆ կիբեր հրամանատարության հասանելի հնարավորությունները ոչ միայն Իրանի, այլև Ռուսաստանի, Չինաստանի կամ Հյուսիսային Կորեայի համար:
Թերթի աղբյուրները պնդում են, որ Իրանը պարբերաբար իրականացնում է հաքերային հարձակումներ Միացյալ Նահանգների դեմ:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր