ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +8 °C ... +18 °C Վաղը`+19 °C
Nike-ը, Adidas-ը և Converse-ը Թրամփին խնդրել են չեղարկել չինական ապրանքների նոր մաքսատուրքերը
17:15, 29.08.2019 | mamul.am
7409 | 0

Կոշիկ արտադրող ավելի քան 200 ընկերություն՝ ներառյալ Nike-ը, Adidas-ը, Crocs-ը և Converse-ը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին խնդրել են չեղարկել Չինաստանից ներկրվող ապրանքների նկատմամբ նոր տուրքերը, հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով ԱՄՆ կոշիկների դիստրիբյուտորների և մանրածախ առևտրի ասոցիացիային (FDRA):

«Մենք շատ մտահոգված ենք, որ այս պարտավորությունները անորոշ իրավիճակ կստեղծեն: Տնտեսական անկումը կզրկի ԱՄՆ սպառողներին մաքուր եկամտից»,- ասվում է հայտարարության մեջ:
Ըստ կոշիկ արտադրող ընկերությունների՝ նոր տուրքերը թաքնված հարկեր են, որոնք վճարելու են ԱՄՆ քաղաքացիները:
Սեպտեմբերի 1-ից Միացյալ Նահանգները կավելացնեն Չինաստանից ապրանքների մաքսատուրքերը ոչ թե 10%-ով, ինչպես նախկինում էին նախատեսված, այլ 15։ Հոկտեմբերի 1-ից 250 միլիարդ դոլար արժողությամբ ապրանքների մեկ այլ խմբի համար տուրքերը կկազմեն 30%, ոչ թե 25: Ինչպես ավելի վաղ հայտնել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, որոշումը կայացվել է ի պատասխան Չինաստանի քայլի՝ ամերիկյան ապրանքների ներմուծման նկատմամբ լրացուցիչ տուրքեր սահմանելուց հետո։ Օգոստոսի 23-ին Պեկինը հայտարարեց, որ 75 մլրդ դոլարով կավելացնի ԱՄՆ-ից ապրանքների ներմուծման մաքսատուրքերը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր