ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +10 °C ... +21 °C Վաղը`+22 °C
Մահացել է Անտուան Հյուբերտը
18:05, 01.09.2019 | mamul.am
17899 | 0

Օգոստոսի 31-ին Ֆորմուլա 2-ի Բելգիայի Գրան պրիի ընթացքում տեղի ունեցած վթարից մահացել է 22-ամյա ֆրանսիացի ավտոարշավորդ Անտուան Հյուբերտը։

Մրցարշավի 2-րդ շրջանում լուրջ ավտովթար է տեղի ունեցել Անտուան Հյուբերտի և Խուան Մանուել Կորեայի մասնակցությամբ: Նրանք անհապաղ հոսպիտալացվել են, սակայն բժիշկները չեն կարողացել փրկել Հյուբերտի կյանքը։ Նա մահացել է հիվանդանոցում՝ տեղի ժամանակով 18:45-ին:

Կորեայի վիճակը կայուն է։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր