ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +14 °C ... +29 °C Վաղը`+28 °C
7-րդ օրն է՝ շան լեշն ընկած է Արգավանդի խճուղում ու գարշահոտություն է տարածում
18:15, 01.09.2019 | mamul.am
5181 | 0

Ֆեյսբուքյան «Մի արեք այսպես» խմբում օգտատերերը բողոքում են, որ արդեն 7-րդ օրն է՝ Արգավանդի խճուղում մեքենայի տակ ընկած շան լեշը ոչ ոք չի հեռացնում փողոցից: Ըստ ականատեսների՝ տարածքից անտանելի գարշահոտ է գալիս, պատկան մարմիններին ահազանգել են, բայց՝ անօգուտ:

«Նման մի կատվի լեշ էլ Օրբելու թունելի մոտ կա»,- բողոքում են օգտատերերը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ «Սանիթեք»-ն արդեն 4-րդ օրն է՝ հրաժարվում է աղբահանություն իրականացնել մայրաքաղաքում:

7-րդ օրն է՝ շան լեշն ընկած է Արգավանդի խճուղում ու գարշահոտություն է տարածում
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր