ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+28 °C
«Հեղափոխությունից մեկուկես տարի անց կրթության ոլորտում բարեփոխություն չի արվել». Ոսկան Սարգսյան
04:10, 03.09.2019 | mamul.am
3132 | 0

Լրագրող Ոսկան Սարգսյանը սոցկայքի իր էջում գրել է. «Հայաստանում հեղափոխությունից մեկուկես տարի անց կրթության ոլորտում հեղափոխություն, նույնիսկ՝ բարեփոխություն չի արվել: Հանրակրթությունը շարունակում է մնալ 12-ամյա, ինչն ավելորդություն է, պետական բյուջեի համար անտեղի մեծ ծախս, դպրոցներում և դրանից դուրս շարունակվում է կրկնուսուցությունը, ՀՀԿ-ի ժամանակ դպրոցների տնօրեններ դարձածները շարունակում են իրենց թագավոր զգալ և այլն։ Հանրակրթության մեջ բարեփոխումները լոկ դասագրքերը կիսելը և նոր ուսումնական տարում ուսուցիչների ռոճիկը 10 տոկոսով բարձրացնելն եղավ; Քոլեջների մասին չգրեմ, որովհետև դրանցից շատերում կեսօրից հետո սովորող չի լինում, սովորողների հաճախումների մասին կեղծ տվյալներ են գրում։ Հայաստանի բուհերը միջազգային վարկանիշ չունեն․ ով ասես, որտեղ ասես համալսարան է բացել և ուսման վարձ մուծողին դիպլոմ է հանձնում»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր