ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
Բժիշկներին հաջողվել է փրկել վթարից տուժած 11-ամյա աղջկա կյանքը
00:30, 05.09.2019 | mamul.am
3432 | 0

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Բժիշկներին հաջողվեց փրկել Ալավերդիում վթարից տուժած 11-ամյա աղջկա կյանքը:

Օգոստոսի 25-ին Լոռու մարզի Ալավերդի քաղաքում դժբախտ դեպք էր տեղի ունեցել: Փողոցի թեք հատվածում կայանած առանց վարորդի մեքենան վթարի էր ենթարկել 11-ամյա աղջկան:

Երեխային տեղափոխել էին Ալավերդու ԲԿ, որտեղ ցուցաբերվել էր առաջին օգնություն, այնուհետև տեղափոխվել էր Վանաձորի ԲԿ: Վիճակի լրջությունը հաշվի առնելով, Երևանի «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի վիրաբուժության գծով փոխտնօրեն Դավիթ Դալլաքյանն ու վերակենդանացման բաժանմունքի վարիչ Աննա Չոբանյանը մեկնել էին Վանաձորի ԲԿ և տեղի բժիշկների հետ կատարել վիրահատություն` ստոծանու պլաստիկա:

Վիճակը կայունանալուց հետո երեխան ծայրահեղ ծանր վիճակով տեղափոխվել էր Երևան` «Սուրբ Աստվածամայր» ԲԿ:

Երեխայի մոտ արդեն կա դրական տեղաշարժ, գիտակցության է եկել: Վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է վիրաբուժական բաժանմունք, շարունակում է գտնվել բժիշկների հսկողության տակ: Վիճակը գնահատվում է ծանր կայուն»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր