ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +16 °C ... +27 °C Վաղը`+27 °C
Բանտախցում միայնակ ծննդաբերած կինը դատի է տվել ոստիկանությանը
01:32, 05.09.2019 | mamul.am
33469 | 0

ԱՄՆ Կոլորադո նահանգի Դենվեր քաղաքի բանտախցերից մեկում ինքնուրույն ծննդաբերած կինը դատի է տվել ոստիկանությանը: Դիանա Սանչեսը 2018 թվականին գտնվել է կալանավայրում խարդախության մեղադրանքով: Անազատության 14-րդ օրը նրա մոտ ծննդաբերական գործընթաց է սկսվել, նա կանչել է հսկիչներին, կալանավայրի բժշկին, սակայն ոչ ոք նրան օգնության չի շտապել: Միայն պոլիէթիլենային տակաշոր են տվել ու դուռը փակել:

Բանտախցում միայնակ ծննդաբերած կինը դատի է տվել ոստիկանությանը

5 ժամ տևած տառապանքներից հետո Սանչեսը ծննդաբերել է տղա երեխայի՝ հղիության 8-րդ ամսում: Միայն երեխայի ծնվելուց հետո բանտախուց է մտել բուժաշխատողն ու օգնություն ցուցաբերել:

Բանտախցում միայնակ ծննդաբերած կինը դատի է տվել ոստիկանությանը
Դատական հայցից հետո Դենվերի ոստիկանությունը հայտարարել է, թե փոխել է իրենց քաղաքականությունը և մշակել օրենք, որով կալանավայրում գտնվող բոլոր հղիները կարող են անհապաղ տեղափոխվել բուժհաստատություն հղիության ցանկացած ժամկետում:
Բանտախցում միայնակ ծննդաբերած կինը դատի է տվել ոստիկանությանը

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր