ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+29 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+27 °C
«Իշխանությունն ընկած է գետնին». Արթուր Ղազինյան
01:40, 06.09.2019 | mamul.am
4882 | 1

«Մեկ տարի չորս ամիս հետո որպես փաստ կարելի է արձանագրել, որ այսօրվա իշխանությունը օրակարգ արտադրելու, քաղաքական բովանդակություն արտադրելու ո՛չ հնարավորություն, ո՛չ ցանկություն չունի»,- «5-րդ ալիքի» եթերում նման տեսակետ է հնչեցրել «Մեկ Հայաստան» կուսակցության ղեկավար Արթուր Ղազինյանը:

Նրա խոսքով՝ Հայաստանն այժմ հնի և նորի օրակարգի մեջտեղում է. «Օրակարգն արհեստական է և հիմնված է հենց այն նույն ալիքի վրա, որը որ այսօրվա իշխանություններին բերեց հայկական քաղաքականության օլիմպ»,- նշել է Ղազինյանը:

Քաղաքական գործիչը նշում է, որ արդեն երկու տասնամյակ է՝ պարբերաբար բարձրաձայնվում են Հայաստանում եղած խնդիրները, սակայն որևէ լուծում խնդիրների վերաբերյալ չի տրվում:

«Իշխանությունն այս պահին ընկած է գետնին, որովհետև քաղաքական, երկրի կառավարման օրակարգ չի մշակվում: Ֆորմալ առումով մենք ունենք մարդիկ, որ նստած են իշխանության բարձր օղակներում, բայց իրականում իշխանությունը ներկայումս ընկած է գետնին»,- եթերի ժամանակ հայտարարել է Ղազինյանը:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Տեսանյութը՝ «5-րդ ալիքի»
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր