«ԼԳԲՏ համայնքը Հայաստանում երբեք իրեն այսքան անկաշկանդ չի զգացել, ինչպես որ զգում է հիմա»,- «Կենտրոն» հեռուստաընկերության եթերում հայտարարել է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատագմավոր Գևորգ Պետրոսյանը: Նա պնդում է, որ վերջին շրջանում ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցող անձինք հայտարարում են, որ իրենք են արել 2018թ.-ի հեղափոխությունը: «Այդ ԼԳԲՏ-ներն ասում են՝ հետհեղափոխական Հայաստանում մեզ պետք է զգանք ինչպես ձուկը ջրում: Սա ի՞նչ նվաստացուցիչ գնահատական է հեղափոխության իրական մարտիկների վերաբերյալ: Եթե ԼԳԲՏ-ն է արել հեղափոխությունը, ուրեմն ամոթ էն իշխանությանը, որ ԼԳԲՏ-ի շնորհիվ Հայաստան է կառավարում: Հեղափոխությունն արել են հայ ավանդական ընտանիքի, ավանդական մտածելակերպի մարդիկ, ովքեր, իսկապես, դժգոհ են եղել նախկին իշխանություններից»,- եթերի ընթացքում ասել է Պետրոսյանը: Առավել մանրամասն՝ տեսանյութում: |