ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«Դեսպանահավաքին փակ ֆորմատը հնարավորություն տվեց, իսկապես, բաց խոսել խնդիրների մասին». ԱԳ փոխնախարար
23:25, 06.09.2019 | mamul.am
2619 | 0

Օգոստոսի 27-ին տեղի ունեցած դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հավաքը բաց քննարկում էր: Այսօր Հանրային հեռուստաընկերության եթերում ընդգծել է ԱԳ նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյանը՝ հավելելով, որ նմանատիպ հանդիպումը իր ձևաչափով առաջին անգամ է տեղի ունեցել:

«Հավաքի ժամանակ, օրինակ, փակ ֆորմատը հնարավորություն տվեց, իսկապես, բաց խոսել խնդիրների մասին»,- նշել է Ապիտոնյանը:

Անդրադառնալով մարզպետների հետ քննարկումներին՝ ԱԳ փոխնախարարն ասել է. «Այս ֆորմատը նույնպես նոր էր. մարզային այց երբեք չէր եղել: Մարզպետները ներկայացնում էին այն պոտենցիալ ծրագրերը, որոնցով հնարավոր է շահագրգռել պոտենցիալ ներդրողներին: Ներկայացվել են նաև բարեգործական և զարգացման ծրագրեր: Կարևոր էր նաև, որ դեսպաններն առաջին ձեռքից զգան մեր մարզային զարգացման հնարավորությունները, ինչպես նաև՝ առկա խնդիրներն ու մարտահրավերները»:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր