ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+28 °C
Եվրոպայում ահաբեկիչները փորձել են կենսաբանական նյութեր կիրառել
15:05, 10.09.2019 | mamul.am
4943 | 0

Եվրոպայում արձանագրել է կենսաբանական նյութեր կիրառելու ահաբեկչական փորձեր, որոնք կիրառվել են ինքնաշեն պայթուցիկ սարքերի արտադրության մեջ: Այս մասին ասվում է ահաբեկչական սպառնալիքների մասին Եվրոպոլի հաշվետվությունում։ 2018-ին կանխվել է երեք նման հավանական հարձակում Ֆրանսիայում, Գերմանիայում և Իտալիայում:
Նշվում է, որ «ինքնաշեն սարքերը թունավոր քիմիական կամ կենսաբանական նյութերով կիրառելու փորձ» է արձանագրվել։ Մասնավորապես՝ 2018-ի մայիսին ահաբեկչություն նախապատրաստելու կասկածանքով Ֆրանսիայում Եգիպտոսի քաղաքացի է ձերբակալվել, այդ տարվա ամռանը Թունիսի քաղաքացին ձերբակալվել է Քյոլնում, իսկ նոյեմբերին Լիբանանի քաղաքացին ձերբակալվել է Սարդինիայում։ Միևնույն ժամանակ, գործակալությունը նշում է, որ «2018-ին ահաբեկիչների կողմից ռադիոակտիվ իզոտոպների կամ միջուկային նյութերի օգտագործման վերաբերյալ տեղեկատվություն չի ստացվել»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր