ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+28 °C
Ամուլսարի պահապանները ներկայացրել են իրենց պայքարի սկզբունքները
01:05, 11.09.2019 | mamul.am
3685 | 1

Ամուլսարի պահապանները ներկայացրել են իրենց պայքարի սկզբունքները.

1. Մեր պայքարի մեթոդները պետք է լինեն բացառապես խաղաղ, այլապես կհակասենք այն հեղափոխությանը, որը իրականացրել ենք միասին։

2. Քանի որ իշխանությունն այսօր հենված է բացառապես ժողովրդի վստահության վրա և իշխանությունը փաստացի շրջանցում է ժողովրդի պահանջը, մենք պետք է հանրային բոլոր խաղաղ մեթոդներով ցույց տանք մեր բողոքն ու դժգոհությունը այս հարցի ներկա լուծման վերաբերյալ։

3. Մենք դատապարտում ենք բռնության որևէ քայլ, ցանկացած ուժի կողմից, այդ թվում նաև իշխանության։

4. Մենք դատապարտում ենք նաև սադրող, այս պայքարում այլ նպատակներ հետապնդող ուժերի ներգրավվումը։

5. Մեր պայքարն արդար է և այն պետք է լինի առավելագույնս թափանցիկ և պարզ։ Պահանջը մեկն է՝ Ամուլսարն առանց հանքի, և մենք պետք է ցուցաբերենք ժողովրդական համախմբվածություն այս հարցի շուրջ։

Խրախուսվում է ցանկացած խաղաղ միջոցառում, որը ուղղված կլինի Ամուլսարի փրկությանը։

Մեր առաջիկա միջոցառումների մասին հավելյալ կտեղեկացնենք։ Խնդրում ենք տարածել հայտարարությունը ի լուր բոլորի։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր