Mamul.am
Ամբողջական տարբերակ
USD 476.16, EUR 526.54, RUB 7.43, GBP 592.63
+21 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+27 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
Արագածոտնի մարզի 23-ամյա բնակիչը 20 հազար դոլարով վաճառել է իր երիկամը
11:25, 11.09.2019

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ) գլխավոր վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ հանրապետությունում տեղի է ունեցել մարդու երիկամի վաճառքի դեպք։

6-րդ գլխավոր վարչության ծառայողները, իրացնելով նշված օպերատիվ տեղեկությունները, երեկ՝ սեպտեմբերի 10-ին, 6-րդ գլխավոր վարչություն են հրավիրել Արագածոտնի մարզի բնակիչ՝ 23-ամյա Ա. Ս-ին։

Պարզվել է, որ Արցախի Հանրապետության բնակիչ՝ 32-ամյա Ք. Մ-ն 2018 թվականի հունվար-փետրվար ամիսներին մոտ 20 հազար ԱՄՆ դոլարով ոմն Լևոնի միջոցով վաճառել է երիկամը։ Դրանից հետո իրեն առաջարկվել է նույնպես վաճառել երիկամը՝ հայտնելով, որ կա երիկամի գնորդ ու այդ գնորդը պատրաստ է վճարել 15 հազարից 20 հազար ԱՄՆ դոլար, ինչպես նաև առանձին հոգալ արտասահման տեղափոխվելու և այնտեղ գտնվող բժշկական կենտրոններից մեկում վիրահատության ծախսերը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր